-Մի ճար արա, Ոսկե ձկնիկ ջան, ախր մեր մասին ընտրությունից ընտրություն են միայն «մտածում»։ -Գիտեմ, հալիվոր, բայց ամեն ամիս ընտրություններ սարքել, կներես, նույնիսկ ես չեմ կարող։
ՈՒկրաինան հրետակոծության ու ցամաքային հարձակման է ենթարկել Ռուսաստանի սահմանամերձ մի քանի բնակավայր, այդ թվում՝ Կուրսկի հատվածը։ Ենթադրաբար՝ մի քանի ռուսական գյուղ գրավել են ուկրաինացի զինվորները։
Այս լուրը Հայաստանի ռուսատյաց զանգվածի համար ավելի ուրախալի է, քան, եթե ասեինք, որ Արցախը ազատագրել ենք թշնամուց...